Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասի այն հայտարարությունը, որ ԵՄ-ը կօգնի Հայաստանին այնպես, ինչպես դա արել է Մոլդովայում: «Օրերս եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել է Մոլդովայում։ Անկեղծ խոստովանություն է, ինքնախոստովանական ցուցմունք»,- ընդգծել է Լավրովը:               
 

Փաշինյանի պապի դավաճանությո՞ւնն է ավելի անհանդուրժելի, թե՞․․․

Փաշինյանի պապի դավաճանությո՞ւնն է ավելի անհանդուրժելի, թե՞․․․
20.12.2025 | 14:18

Սրանք ինչքան շատ են թղթեր հրապարակում, այնքան ավելի ու ավելի ծաղրուծանակի առարկա են դառնում։ Չնայած Մանուշակ մանկապարտեզի սաները 18 թվից անգամ իշխանազավթումից հետո չաճեցին, ոնց Արսենչիկ,Գևորիկ, Դդմիկ, Արմենչիկ, Վարազիկ, Ֆալոսիկ, Գագուլիկ, Ալյոնկա, Տիգրանչիկ և այլն, և այլն կային, այդպես էլ մնացին։

Աննային էլ չհաջողվեց դրանց կրթել նորաձևության շրջանակներում։

Պարզ է, որ սրանց թիրախը մտավոր հետամնաց` անկախ կրթություն ունենալուց, մասսան է։

Անգամ, սրանց սատարողներն են ստիպված հասկանում դրանց մտավոր ու քաղաքական սնանկությունը, բայց դե տուն են պահում։

ԿԳԲ-ի գործակալի թղթի իսկությունը դեռ կպարզվի ու, եթե անգամ այդպես է եղել, ապա մի հարց տանք մեզ` արդյո՞ք դա ի նպաստ Հայաստանի չի արվել, հա, այն ժամանակ Խորհրդային Հայաստանի։

Իսկ գուցե սփյուռքի հայկական փողերը հնարավոր է եղել դրա շնորհիվ փրկել ու բերել Հայաստան, ծառայեցնել մեր երկրի շենացմանը, ոչ թե հայոց ցեղասպանության հանցակից Արևմուտքի գանձանակ են գնացել։

Հայրենական պատերազմի ժամանակ Փաշինյանի պապի դավաճանությո՞ւնն է ավելի անհանդուրժելի, ինչի մասին ևս մի պահ բացահայտում եղավ, թե՞ այս մի հանգամանքը։

Հազար ափսոս այս երկիրը։

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 151

Մեկնաբանություններ